Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Մինչև երեկ Զելենսկին սարի նման կանգնած էր Երմակի թիկունքին

Մինչև երեկ Զելենսկին սարի նման կանգնած էր Երմակի թիկունքին
29.11.2025 | 16:32

ՈՒկրաինայի նախագահ Զելենսկին էլ, Նիկոլի նման, անընդհատ խոսում է պետության ինքնիշխանությունից: Բայց նախագահի գրասենյակի ղեկավար Երմակի աշխատասենյակում և տանը կատարված խուզարկությունը, իսկ հետո նաև նրա հրաժարականը վկայեցին, թե իրականում ինչ արժեք ունի այն: Երբ ամերիկացիների հետ բանակցող Երմակը հայտարարեց, որ սահմանադրորեն անհնար է տարածքներ զիջելը, նրան անմիջապես հյուր եկան հակակոռուպցիոն քննչական կոմիտեի քննիչները, որոնք մինչ այդ քննում էին 100 միլիոն դոլարի յուրացման վերաբերյալ Թիմուր Մինդիչի գործը: Հիշեցնեմ, որ այս ամռանը այդ գործը փակելու նպատակով ձերբակալվեց քննչական խմբի ղեկավարը, իսկ Զելենսկին փորձեց այդ կոմիտեն օրենսդրորեն ենթարկեցնել դատախազությանը: Բայց ամերիկյան ճնշման ներքո ստիպված եղավ չեղարկել օրենքի փոփոխությունը: Ի դեպ, մինչև երեկ Զելենսկին սարի նման կանգնած էր Երմակի թիկունքին:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 2593

Մեկնաբանություններ